«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Արա ԱԼՈՅԱՆ. Քաղաքական պարականոն

Արա ԱԼՈՅԱՆ. Քաղաքական պարականոն
18.12.2012 | 15:49

Հայրենի քաղաքականությանը, պարային այլաբանությամբ, ցավոք, խորթ եղավ «բերդը» կամ «քոչարին», որովհետև իրար սվիններով ընդունելու անդրդվելի գործելաոճին կարող է երաժշտակցել միայն մեծն Խաչատրյանի «սուսերով պարը»:
Վալսն էլ, փաստորեն, չստացվեց, որովհետև զուգընկերներից մեկը ապաշնորհաբար (վատ պարողին մի բան` մի շատ կարևոր ու զույգ բան խանգարում է) ելավ պարակցի ոտքերին կամ, ձեռքը բռնելու փոխարեն, սկսեց ձեռ-մեռ գցել դիմացինի ինտիմ տեղերին:
Դե, իսկ մենապարի համար էլ տաղանդը չհերիքեց, որովհետև պարային, բալետային խորեոգրաֆիան ոչ թե շարժումների ազատությունն է, այլ ազատ շարժումների համակցումը:

Դիտվել է՝ 11909

Մեկնաբանություններ